ՄԻ խումբ անհայտ մարդիկ մերկացել են Օսվենցիմում՝ նացիստական համակենտրոնացման նախկին ճամբարի դարպասների մոտ, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ճամբարի տեղում գործող մահվան թանգարանի մամուլի ծառայությունը։

«Մի քանի մարդ գառ են մորթել, հետո մերկացել ու իրենց շղթաներով կապել դարպասի մոտ , որի վրա գրված է «Աշխատանքն ազատագրում է»,- ասել է մամուլի քարտուղար Բարտոշ Բարտիզելը, հավելելով, որ թանգարանը ժամանակավորապես փակվել է։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանները, որոնք ձերբակալել են ակցիայի մասնակիցներին։ Լեհական լրատվամիջոցների տվյալներով, ձերբակալվածները Լեհաստանի, Բելառուսի ու Գերմանիայի քաղաքացիներ են։

«Օսվենցիմի խորհրդանիշը որեւէ ակցիայի համար գործածելը դատապարտելի,- շեշտել են թանգարանում,-Դա վիրավորում է գերմանական նացիստական ճամբարի բոլոր զոհերի հիշատակը»։

Համակենտրոնացման ճամբարում գազի խցերում սպանվել ու այրվել է ավելի քան 1 մլն հրեա, նաեւ տասնյակ հազարավոր լեհ մտավորականներ ու խորհրդային ռազմագերիներ։