Անվտանգությունն այսօր առանցքային գործոններից է ավտոմեքենա ընտրելիս, այդ պատճառով ավտոարտադրողները ձգտում են տարեցտարի բարելավել իրենց արտադրանքի ցուցանիշները:

Автоновости-ն, հիմնվելով EuroNcap գործակալության տվյալների վրա, կազմել է 2016 թվականի ամենաանվտանգ երեք մեքենաների ցանկը:

Այսպես, EuroNcap-ի վարկանիշով մեծ ընտանեկան մեքենաներից հինգ աստղի արժանացել է նոր սերնդի Toyota Prius հիբրիդային սեդանը: Թեստերի արդյունքում մոդելը հրաշալի ցուցանիշներ է ցուցադրել՝ մեծահասակ ուղեւորներին 92%-ով, իսկ երեխաներին՝ 82%-ով պաշտպանելով լուրջ վնասվածքներից, իսկ ընդհանուր անվտանգությունը գնահատվել է 85%:

Փոքր ընտանեկան մեքենաներից ամենաանվտանգը ճանաչվել է կորեական Hyundai Ioniq-ը: Մյուս անվտանգ մեքենան Volkswagen Tiguan-ն է: