Իսպանիայի ոստիկանությունը առգրավել է արհեստական բանանների մեջ թաքցված 17 կգ կոկաին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Թմրադեղերը թաքցված էին ռեզինե բանանների մեջ, որոնք փաթեթավորված էին իսկական մրգերով արկղերի մեջ։ Ընդհանուր առմամբ ոստիկանությունը կոկաինով 57 «միրգ» է առգրավել։

Հատուկ գործողության հետեւանքով կալանավորվել են երկու իսպանացիներ։