Պերուի հյուսիս-արեւմուտքում Պիուրա քաղաքի փողոցները ջուր է լցվել երկրում սկսված ջրհեղեղների հետեւանքով։

Պիուրա գետի վարարման հետեւանքով ջուրը լցվել է քաղաքի կենտրոնական մասն ու մի քանի այլ թաղամասեր։

Ռեգիոնի նահանգապետ Ռեյնալդո Հիլբկը հայտնել է վտանգավոր գոտիներից 300 ընտանիքների տարհանման մասին։

Իշխանության վերջին տվյալներով, Պերուում ջրհեղեղների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 90-ի, եւս 20 մարդ անհետ կորել է։ Պերուի պաշտպանության նախարար Խորխե Նյետո Մոնտեսինոսի խոսքով ընդամենը տարերքը անդրադարձել է 863 հազար մարդու վրա, վնասվել է 200 հազար տուն։