Հյուսթոնում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով վիրավորվել է «Թոփ մոդել ամերիկյան ձեւով» շոուի նախկին մասնակից Բրենդի Ռաշերը, հայտնում է TMZ–ը։ Աղբյուրի տվյալներով, Հյուսթոնի բնակելի համալիրում հրաձգության հետեւանքով զոհվել է 2 մարդ, եւս 4-ը ստացել է վիրավորում։ Նրանցից մեկն էլ Ռաշերն է, որը շատ ծանր վիճակում է։

Դեպքը տեղի էր ունեցել մարտի 26-ի լույս 27-ի գիշերը։ Անհայտ հանցագործը մեքենայով մոտեցել էր բնակելի համալիրին ու կրակ բացել։ Ոստիկանությունը որոնում է կասկածյալին։