Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Վրաստանի քաղաքացու սովորական կենսաչափական անձնագրով ճանապարհորդության է մեկնել Եվրոպա, հաղորդում է Գրուզիա օնլայնը:

Աթենք եւ Բրյուսել խորհրդանշական այցով վարչապետն ընդգծել է Եվրամիության հետ առանց վիզային ռեժիմի կարգի ուժի մեջ մտնելը: Վարչապետի հետ միասին ճանապարհորդության են մեկնել ուսանողներ, գիտնականներ, լրագրողներ եւ կառավարության անդամներ:

«Սա Վրաստանի քաղաքացու սովորական անձնագիր է, որով ես այսօր մեկնում եմ Եվրոպա»,-Թբիլիսիի օդանավակայանում ասել է վարչապետը: Նա լրագրողներին ցույց է տվել առանց վիզայի, սովորական, ոչ դիվանագիտական անձնագիրը:

«Այսօր պատմական օր է. մեկնարկել է Վրաստանի քաղաքացիների համար Եվրամիության երկրներ առանց վիզային ռեժիմի տեղաշարժվելու կարգը:  Սա մեծ ձեռքբերում է եւ լավ հնարավորություն  Վրաստանի քաղաքացիների համար՝ Եվրամիությանն ավելի լավ ճանաչելու համար: Ցանկանում եմ շնորհավորել ձեզ մեծ, պատմական սկզբի հետ կապված»,- ասել է Կվարիկաշվիլին: