ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է իր մասնակցությունը «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին, որը անցնելու է Համբուրգում հուլիսի 7-8-ը։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցի ընթացքում Թրամփը նշել է, որ անհամբերությամբ սպասում է գալիք գագաթնաժողովին, հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Զրույցի ընթացքում Թրամփը շնորհավորել է Մերկելին Սաար դաշնային հողում խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցության հաղթանակի կապակցությամբ։