ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հանդիպում է ունեցել բալթյան երկրների ԱԳ նախարարների հետ, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Լատվիայի, Լիտվայի ու Էստոնիայի արտգործնախարարները Վաշինգտոնում են ԻՊ դեմ պայքարի միջազգային կոալիցիայի մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակում։

Ավելի վաղ հայտնել էին, որ Պետդեպարտամենտում բանակցությունների գլխավոր թեման է լինելու անվտանգությունը Եվրոպայում, կիբերանվտանգությունը, տրանսատլանտյան կապերը, պայքարը ահաբեկչության դեմ ու ՆԱՏՕ-ի ապագան։

Բացի դրանից բալթյան պետությունների ԱԳ նախարարների հետ հանդիպելու է նաեւ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքմասթերը, Կոնգրեսի ստորին պալատի խոսնակ Փոլ Ռայանն ու սենատորներ Բոբ Քորքերն ու Բեն Քարդինը, որոնք միջազգային գործերի հանձնաժողովի անդամներեն։