Վրացիների համար ամենանախընտրելի երկիրը, որտեղ կցանկանային ապրել, Վրաստանն է: Դա են ցույց տվել մարկետինգային հետազոտություններով եւ խորհրդատվություններով զբաղվող «Էյսիթի» ընկերության անցակցրած հարցման արդյունքները:

Հարցին, թե ո՞ր երկրում կնախընտրեիք ապրել, հարցվածների 68 տոկոսը նշել են Վրաստանը: Այնուհետեւ գալիս են Իտալիան ու Ֆրանսիան, նոր միայն ԱՄՆ-ը: ԱՄՆ-ում ապրելու ցանկություն է հայտնել հարցվածների 3 տոկոսը, իսկ Ռուսաստանում` 1 տոկոսից էլ պակասը: