Ապրիլի 3-ին ծրագրված է Բելառուսի ու Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի ու Վլադիմիր Պուտինի հանդիպումը, հայտնել է ԲԵՊԱՆ-՝ վկայակոչելով Բելառուսի վարչապետի տեղակալ Վլադիմիր Սեմաշկոյին։
«Ես չեմ կարող փաստել, որ մեր հարաբերություններում ամեն ինչ բարենպաստ է,- ասել է նա,- Կան որոշակի խնդիրներ։ Ակնկալվում է, որ ապրիլի 3-ին պետությունների ղեկավարները կքննարկեն միասնական շուկայի ու սխալ գործողություններից խուսափելու թեմաները»։
Սեմաշկոյի խոսքով քննարկելու են ,թե «ինչ է հնարավոր անել, որպեսզի առավել բարենպաստ պայմաններ ստեղծվեն ՝ առանց որեւէ խտրականության աշխատանքի համար»։




























