ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ աջակցության վարկանիշը մնում է 40 տոկոսի մակարդակի վրա, ինչպես եղել է նրա պաշտոնակալության պահին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Մարտի 25-28-ը անցկացված նոր հարցման տվյալներով՝ հիմա Թրամփի գործունեությանն աջակցում է ամերիկացիների 40 տոկոսը, մինչդեռ փետրվարի վերջին այդ ցուցանիշը կազմում էր 39 տոկոս։

Ամերիկացիների 40 տոկոսը՝ այդ թվում 67 տոկոս դեմոկրատները, համարում են, որ Ռուսաստանը միջամտել է 2016-ի նախագահական ընտրություններին՝ Թրամփի հաղթանակին աջակցելու նպատակով։ ՄԻաժամանակ ամերիկացիների մեծ մասը համարում է , որ ՀԴԲ-ն պետք է հետաքննի Թրամփի քարոզչական շտաբի ու Ռուսաստանի հնարավոր կապերը։ Հանրապետականների միայն մեկ երրորդն է նման տեսակետ հայտնել։

Հանրապետականների մեծ մասը հնարավոր է համարում Թրամփի գրասենյակների գաղտնալսումը նախընտրական ժամանակաշրջանում։ Սակայն դեմոկրատների մեծ մասը համամիտ չէ այդ ենթադրությանը։