Ժնեւում միջսիրիական բանակությունների ընթացիկ փուլը արդյունք չի տվել, հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գենադի Գատիլովը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։
«Իհարկե մենք հիմա չենք կարող ասել, որ այն, ինչ այստեղ տեղի է ունենում՝ արդյունավետ է։ Չարժե ակնկալել, որ որեւէ սենսացիաներ կլինեն այստեղ»,- ասել է Գատիլովը։
«Կարեւոր է այն, որ գործընթացը շարունակվում է։ Հավանաբար դա ճիշտ է ու պետք է շարունակել խորհրդակցություններ անցկացնել ու ձգտել անել ամեն ին՝ արդեն համաձայնեցված կետերն իրականացնելու համար։ Դրանցից առաջնային է ահաբեկչությանը վերաբերող հարցը ու մենք արդեն ասել ենք այդ մասին մեր բոլոր հանդիպումների ընթացքում»,- հավելել է նա։




























