Ռուսաստանի ու ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի հանդիպումը կկայանա, երբ այն հարմար լինի կողմերին , հայտնել է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ ընտրություններից հետո։ «Նրանք հաճելի զրույց են ունեցել ու ընդհանուր ուրվագծերով քննարկել մեր հարաբերությունների առանցքային խնդիրներին ու իհարկե նաեւ միջազգային խնդիրները։ Նրանք պայմանավորվել են շարունակել շփումները»,- ասել է Լավրովը The National Interest ամսագրին տված հարցազրույցում։
Լավրովը նշել է, որ Պուտինն ու Թրամփը եւս մեկ հեռախոսազրույց են ունեցել Թրամփի պաշտոնակալությունից հետո։ «Նրանք նաեւ պայմանավորվել են, որ ես ու պարոն Ռեքս Թիլերսոնը ավելի մանրակրկիտ կքննարկենք օրակարգային հարցերը ու նախագահների հանդիպման նախապատրաստումը, որը կկայանա, երբ երկու երկրներին ու դրանց առաջնորդներին հարմար կլինի»,- ասել է Լավրովը։




























