Արարատի մարզի Հայանիստ համայնքում այսօր՝ մարտի 29-ին, մահացու վրաերթի են ենթարկել նույն գյուղի երկու բնակչի:

NEWS.am-ին համայնքի ղեկավար Բալաբեկ Սարկիսյանը հայտնեց, որ գյուղի դպրոցի մոտ մահացու վրաերթի են ենթարկել դպրոցի տնօրեն Հովհաննես Իսպիրյանին եւ նույն գյուղի բնակչուհի Ստելլա Մեսրոպյանին:

«Նախնական տվյալներով, մայթով քայլելիս են եղել, երբ մեքենան վրաերթի է ենթարկել նրանց: Չգիտենք՝ միասին քայլելիս են եղել, թե ոչ, բայց մայթի վրա են նրանց վրաերթի ենթարկել: Երկուսն էլ տեղում մահացել են»,- ասաց գյուղապետը:

Նշենք, որ ըստ տարածված տեղեկությունների, Հայանիստի երկու բնակչին մահացու վրաերթի ենթարկողը Երեւանի բնակիչ է, հաշվառված է Շենգավիթ վարչական շրջանում: