Հանրապետական սենատոր Ռոբ Փորթմանը ու նրա գործընկեր դեմոկրատ Շերրոդ Բրաունը ներկայացրել են բանաձեւի նախագիծ, որը դատապարտում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան ու կոչ է անում ԱՄՆ նախագահին ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Երկու սենատորներն էլ Օհայո նահանգից են, որտեղ մեծ ուկրաինական սփյուռք կա։ «ԱՄՆ-ն պետք է աջակցի Ուկրաինային՝ ռուսական ագրեսիայի սպառնալիքի պայմաններում»,- ասել է Միջազգային գործերի կոմիտեի անդամ Ռոբ Փորթմանը։
Նրա խոսքով ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները պետք է շարունակեն քաղաքական, տնտեսական ու ռազմական աջակցություն ցուցաբերել Կիեւին ու առնվազն ամրապնդեն Մոսկվայի դեմ պատժամիջոցային ռեժիմը, քանի դեռ նա չի փոխել իր ագրեսիվ քաղաքականությունը։




























