Եվրախորհրդարանում համարում են, որ բրեքսիթը կարող է չեղարկվել։ Այս մասին է վկայում ԵԽ փաստաթուղթը, որը հայտնվել է Reuters–ի տրամադրության տակ։ Փաստաթղթի նախագծում նաեւ նշվում է, որ ԵՄ-ի ու Մեծ Բրիտանիայի «ապահարզանը» նախատեսում է անցումային միջոցառումներ, բայց չպետք է երեք տարուց երկար ձգվի։

Փաստաթուղթը որոշում է Եվրախորհրդարանի համար «կարմիր գծերը»՝ Բրիտանիայի հետ բանակցություններ սկսելու համար։ 50 –րդ հոդվածը որը գործարկում է բրեքսիթը , կարող է չեղարկվել, ինչը դիտարկվում է որպես զիջում այն բրիտանացիներին, որոնք չէին ցանկանում լքել ԵՄ-ն։ Ընդ որում փաստաթղթում, որը պետք է Եվրախորհրդարանը հաստատի հաջորդ շաբաթ, հստակ նշվում է, որ եթե բրիտանացիները մտափոխվեն՝ նրանք չեն  կարող ակնկալել ավելի լավ պայմանների ու ԵՄ-ի հետ ավելի լավ գործարք, քան հիմա կա։