ՀՀՊ խնդիրը վերաբերում է ռազմավարական կայությանը ու խոշոր տերությունների միջեւ փոխադարձ վստահությանը ու այդ խնդրին զգուշությամբ է պետք վերաբերվել։ Այս մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը, փոխանցում է «Սինհուան»։

Նրա խոսքով, եթե ցանկացած երկիր առաջնորդվի սեփական բացարձակ անվտանգության ձգտումներով, միակողմանիորեն ուժեղացնելով ՀՀՊ համակարգերի գլոբալ տեղակայումը, դա լրջորեն կխոչընդոտի միջուկային զինաթափման գործընթացին, կառաջացնի սպառազինությունների մրցավազք, կխախտի գլոբալ ու տարածաշրջանային ռազմավարական կայունությունը։ Նա նշել է, որ Չինաստանը անպայման դեմ հանդես կգա ԱՄՆ-ի կողմից այդ տարածաշրջանում ՀՀՊ համակարգերի տեղակայմանը։ Հարավային Կորեայում ՀՀՊ համակարգերի տեղակայումը ամերիկյան ՀՀՊ գլոբալ ուժեղացման ծրագրի մի մասն է ու ազդում է Հյուսիս-արեւելյան Ասիայում խաղաղության ու կայունության վրա։

«Չինական կողմը նորից համապատասխան կողմերից  պահանջում է ճիշտ գնահատել տարածաշրջանային երկրների՝ այդ թվում Չինաստանի հիմնավորված մտահոգությունը ու դադարեցնել տեղակայման գործընթացը»,- ասել է նա։