Հանրապետության տարածքում մարտի 31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 31-ին՝ կեսօրից հետո Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 31-ից ապրիլի 1-ը կնվազի 5-7 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում մարտի 31ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +3+5, ցերեկը՝ +14+16 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` -3+2, ցերեկը` +3+6,

Կոտայքում՝ գիշերը` -3+2, ցերեկը` +3+6,

Գեղարքունիքում՝ գիշերը` -3+2, ցերեկը` +3+6,

Լոռիում՝ գիշերը` -2+2, ցերեկը` +9+14,

Տավուշում՝ գիշերը` +1+4, ցերեկը` +12+15,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -3+2, ցերեկը` +3+6,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +3+6, ցերեկը` +13+16,

Արարատում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +14+16,

Արմավիրում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +14+16,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -3+2, ցերեկը` +3+6,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +14+16,

Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +4+7, ցերեկը` +16+18,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -2+3, ցերեկը` +8+11,

Արցախում՝ գիշերը` +3+5, ցերեկը՝ +11+14: