Թուրքիայի հատուկ ծառայությունները Ֆեթուլլահ Գյուլենի նոր հրահանգների ու գործողությունների հետ կապված զեկույց են պատրաստել։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի հատուկ ծառայությունների զեկույցում նշվել է, որ Ֆեթուլլահ Գյուլենը նախապատրաստություններ է տեսնում ԱՄՆ-ից Կանադա տեղափոխվելու համար։ Նրա կողմնակիցներն արդեն Կանադայում են ու հաստատվելու ուղղությամբ աշխատանքներ են տանում։

Գյուլենի հրահանգել է Թուրքիայում գտնվող եւ ձերբակալվելու վտանգի տակ գտնվող անդամներին հեռանալ Եվրոպա եւ այնտեղ ուժեղ կառույցներ ստեղծել։

Նշվում է, որ Աֆրիկայում գյուլենականները եւս ակտիվ լծված են կառույցի ուժեղացման աշխատանքներին։

Գյուլենը հրահանգել է Թուրքիայում ձերբակալված կողմնակիցների ընտանիքներին ամսական 2000 լիրա աջակցություն տրամադրել։

Թուրքիայում գտնվողներին խստորեն հրահանգվել է սովորական կապի միջոցներով միմյանց հետ կապի դուրս չգալ եւ զգուշանալ բացահայտվելուց։