Սեուլի դատարանի վճռով կալանավորվել Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեն՝ կաշառակերության, իշխանության չարաշահման ու գաղտնի տեղեկությունները կողմնակի անձին՝ Հեի ընկերուհի Ցոյ Սուն Սիլին փոխանցելու մեղադրանքով ,հայտնում է «Ռյոնհափ» գործակալությունը։

Հարավային Կորեայում կոռուպցիոն սկանդալը բորբոքվել էր 2016-ի հոկտեմբերին, երբ մամուլում հաղորդագրությւոններ էին հայտնվել այն մասին, որ երկրի խոշոր կորպորացիաները , այդ թվում Samsung-ը, ստացել են կառավարության աջակցությունը՝ փոխարենը խոշոր գումար փոխանցելով Ցոյ Սուն Սիլի ստեղծած հիմնադրամներին։ Չզբաղեցնելով պետական պաշտոն՝ նա միջամտել է նախագահական աշխատակազմի գործերին ու օգտագործել իր կապերը հանուն անձնական շահի։

Պակ Կըն Հեից բացի մեղադրանք է առաջադրվել եւս 30 մարդու, այդ թվում Samsung–ի ղեկավար Լի Չժե Յոնին։

Հիմա Ցոյ Սուն Սիլը կալանավորված է։ Պակ Կըն Հեն մարտի 10-ին սահմանադրական դատարանի որոշումով հեռացվել էր նախագահի պաշտոնից։ Դատարանը դեկտեմբերի 9-ին երկրի պատմության մեջ առաջին անգամ հաստատել էր նախագահի իմփիչմենթը ։