Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժին հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 36-ամյա Վարդուշ Չ.-ն եւ հայտնել, որ «Ռոսիա» տոնավաճառի մոտ գտնվող կանգառում նկատել է, որ իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 12.000 դրամ եւ 20.000 ռուբլի` պատճառելով 176.000 դրամի վնաս:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ գողությունը կատարել է 39-ամյա Գագիկ Մ.-ն, որը մարտի 30-ին, ժամը 14-ին, հրավիրվել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է հետաքննություն: