Մարտի 31-ին, ժամը 00.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ սրունքի զույգ ոսկրերի փակ բեկորային կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 51-ամյա տղամարդ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին վրաերթի ենթարկված տղամարդու ընկերը հաղորդում է տվել, որ մարտի 30-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ճանապարհի 8-րդ կմ-ին՝ «Շիրակ» գերեզմանատան դիմաց, «Ֆորդ» մակնիշի անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել ընկերոջը, նշված ավտոմեքենայով նրան տեղափոխել է հիվանդանոց եւ հեռացել:
Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդի անձը պարզելու, նրան եւ ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:




























