Jaguar ընկերությոնը կներկայացնի վերանորոգված E-type մոդելը Reborn հավաքածուից։ Պրեմիերան տեղի կունենա ապրիլին Գերմանիայում Techno-Classica Essen ցուցահանդեսի ժամանակ։ Վաճառքի է դրվելու 10 կոլեկցիոն մեքենա, հայտնում է Motor–ը։
Մեքենան վերանորոգվել է 1960-ականների գործարանային սպեցիֆիկաներին համապատասխան։ «Մենք վերցրել են բոլոր ժամանակների ամենահայտնի սպորտքարերից մեկը ու դրան նոր կյանք նվիրել»,- ասել է Jaguar –ի տնօրեն Թիմ Հաննիգը։ E-type-ի ռեկոնստրուկցիաների արժեքը կախված է լինելու կոնկրետ սպեցիֆիկայից ու մեկնարկելու է 285 հազար ֆունտ սթերլինգից։




























