Ռուսաստանն ու Հարավային Օսեթիան համաձայնագիր են ստորագրել հարավաօսեթիական բանակի առանձին ռազմական ստորաբաժանումները Ռուսաստանի բանակի կազմում ընգրկելու մասին,հայտնում է ՏԱՍՍ-ը։

Համաձայնագիրը, որը ավելի վաղ հաստատել են նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ռուսաստանի կառավարությունը, ստորագրել են Ռուսաստանի ու Հարավային Օսեթիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյբուն ու Իբրահիմ Գասեեւը։

Սերգեյ Շոյգուն նշել է, որ Ռուսաստանի ու Հարավային Օսեթիայի համագործակցությունը «կայունացնող գործոններից մեկն է Կովկասում»։ Նա նշել է, որ մինչեւ 2008-ին հանրապետության անկախության ճանաչումն էլ է Ռուսաստանը աջակցել նրան ռազմական գծով։

Գասեւն էլ իր հերթին է հաստատել, որ համաձայնագիրը կարեւոր նշանակություն ունի հանրապետության անվտանգության համար։ Ըստ այդ փաստաղթղթի՝ Հարավային Օսեթիայի քաղաքացիները կկարողանան պայմանագրով ծառայության անցնել ռուսական զորամասերում։ Ընդ որում նրանց վրա կտարածվեն նույն իրավական նորմերը, ինչ ռուսաստանցի զինծառայողների վրա։