Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի գրասենյակը հաստատել է, որ նամակ է ստացել Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենից՝ անկախության մասին նոր հանրաքվեի նախապատրաստումը թույլատրելու պաշտոնական խնդրանքով, հայտնում է BBC-ն։

Մարտի 28-ին Շոտլանդիայի խորհրդարանը ընդունել է Նիկոլա Սթերջենի առաջարկը՝ անկախացման մասին նոր հանրաքվե կազմակերպելու մասին։

Բրիտանական կառավարությունը մինչ այդ նախազգուշացրել էր, որ մինչեւ «բրեքսիթի» ավարտը կարգելափակի Շոտլանդիայում նոր հանրաքվե անցկացնելու բոլոր փորձերը։ Բայցեւայնպես Թերեզա Մեյը չի ճշգրտել արդյոք ընհանրապես հնարավոր է համարում նման հանրաքվեի անցկացումը։