ԱՄՆ-ն մտահոգված է Աֆղանստանում Ռուսաստանի ներկայությամբ ու թալիբների հետ նրա համագործակցությամբ, հայտնել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթթիսը, փոխանցում է BBC-ն։

«Մենք դիտարկել ենք ռուսական ակտիվություն «Թալիբանի» նկատմամբ»,- ասել է ՄԵթթիսը Լոնդոնում մամուլի ասուլիսի ժամանակ։

ՄԵթթիսը շեշտել է, որ խոսքը «զենքի ու նմանատիպ այլ բաների» մասին չէ, սակայն Աֆղանստանում Ռուսաստանի ակտիվությունն արդեն մտահոգիչ է, մանավանդ մյուս տարածաշրջաններում Մոսկվայի ակտիվության համատեքստում։

Պենտագոնի ղեկավարի խոսքով ինքը դեռ չի որոշել արդյոք այդ կապակցությամբ խորհուրդ կտա ավելացնել Աֆղանստանում ամերիկացի զինվորականների թվաքանակը