ՄԱԿ-ի գխլավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը այցելել է «Հասսան Շամ»  փախստականների ճամբար՝ Իրաքի հյուսիսում։

ՄԱԿ-ի ռադիոյի փոխանցմամբ Գուտերեշը շեշտել է, որ Մոսուլից փախած բնակիչները արդեն իսկ անհավանական տառապանքներ են վերապրել ու դրանք դեռ չեն ավարտվում։ «Տարածաշրջանային իշխանությունները, ՀԿ-ները, ՄԱԿ համակարգի կառույցները հսկայական ջանքեր են գործադրում, որպեսզի օգնեն այդ մարդկանց, բայց մենք չունենք անհրաժեշռ ռեսուրսներ։ Մենք չենք ստանում այն աջակցությունը միջազգային համայնքի կողմից, որը անհրաժեշտ է այդ մարդկանց համար գոյության նորմալ պայմաններ ապահովելու համար»,- նշել է նա։

Անտոնիու Գուտերեշը դժգոհել է, որ Իրաքում ՄԱԿ նախաձեռնությունները միայն 8 տոկոսով են ֆինանսավորվում։ Նա հիշեցրել է, որ Իրաքում ահաբեկչության դեմ պայքարը ՝ ամբողջ աշխարհին սպառնացող այդ երեւույթի դեմ գլոբալ պայքարի մի մասն է։