«Ռուսական ագրեսիայի» ու «ռուսական սպառնալիքի» մասին ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հայտարարությունները առաջացնում են Ռուսաստանի ԱԳՆ-ի տարակուսանքը։
ԱԳՆ-ն նշել է, որ բազմակողմանի կառույցի շարքերում միասնականություն պահպանելու համար «միավորող դրդապատճառ» է պետք։ «Նատոյական նախարարները, եթե դատենք հենց նրանց մեկնաբանություններից, ստիպված չեն եղել երկար փնտրել նման դրդապատճառ՝ նրանց մտքին միշտ նույն բանն է ՝«ռուսական սպառնալիքի» մասին միֆը, «ռուսական ագրեսիայի» մասին զրպարտանքտ ու անվերջանալի կոչերը դրան «հավաքական ուժերով դիմակայելու» անհրաժեշտության մասին։ Տարակուսանք են առաջացրել նաեւ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի համապատասխան հայտարարությունները»,- նշվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
«Օրինաչափ հարց է առաջանում՝ ռուս- նատոյական հարաբերություններում ի՞նչ կառուցողականություն կարելի է ակնկալել, երբ դաշինքը համառորեն շարունակում է գործել հին ոճով, երբ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները կառչած էին իրենց ռազմական ներկայությունը մեր սահմանների վրա ավելացնելու ծրագրերից, դա արդարացնելով «Ռուսաստանին զսպելու» անհրաժեշտությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Ռեքս Թիլերսոնը հայտնել էր, որ ԱՄՆ-ն չի չեղարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ մինչեւ Ղրիմի վերադարձը Ուկրաինային։


























