Zotye ընկերության SR9 ինքնագնացի նոր եւ էքստրավագանտ տարբերակն է հայտնվել, որը նրան լրացուցիչ հանրաճանաչություն կարող է ապահովել, հաղորդում է «Ավտովեստի»-ն:

Zotye SR9-ի նոր մոդիֆիկացումը Չինաստանի շուկայում կկոչվի Nunsheng: Թարգմանաբար այդ բառը նշանակում է «աստվածուհի», սակայն չինացիների համար այն նաեւ «կին, որով հիանում են» իմաստն ունի: