ԱՄՆ-ն պետք է ընդունի «քաղաքական իրականությունը» Սիրիայում ու թույլ տա սիրիացիներին ինքնուրույն որոշել նախագահ Բաշար Ասադի ճակատագիրը։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը։
Սփայսերը նախկին նախագահ Բարակ Օբամայի վարչակազմին մեղադրել է Ասադին գահընկեց անելու հնարավորությունը բաց թողնելու համար ու նշել, որ ներկա հանգամանքները վկայում են այն մասին, որ տարբերակներ չկան ստիպելու Ասադին լքել իր պաշտոնը։ «Պետք է հարգել այն քաղաքական իրողությունը, որի հետ մենք բախվում ենք այսօր»,- նշել է Սփայսերը, հավելելով, որ Սիրիայում ԱՄՆ նպատակը ԻՊ հանդեպ հաղթանակն է։


























