Գերմանիայի բանակում ստորաբաժանում է ստեղծվել, որը պետք է հետ մղի հաքերային հարձակումները եւ պաշտպանի զենքը կռավարող ռազմական գաղտնիքներն ու ծրագրերը: Նոր կառույցը սկսել է աշխատել ապրիլի 1-ից, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Գերմանիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ 2017 թվականի առաջին 9 շաբաթներին գերմանական բանակի օբյեկտների վրա մոտ 284 հազար կիբերհարձակում է կատարվել: Չնայած հարձակումները պրոֆեսիոնալ էին, ռազմական ենթակառույցները չեն տուժել:

Գերմանիայի զինված ուժերի կառուցվածքում կիբերհրամանատարությունը առանձին կազմակերպություն կլինի ցամաքային զորքերի, ՌՕՈւ-ի, ՌԾՈւ-ի, բժշկական ստորաբաժանումների եւ օժանդակ ծառայության հետ միասին:

Նոր ստորաբաժանման թվակազմում նախապես 260 մարդ կլինի: Հուլիսին հրամանատարության աշխատակիցների թիվը կհասնի մինչեւ 13,5 հազար մարդու: Ստորաբաժանումը կտեղակայվի Բոննում:

Պաշտպանության նախարարությունը աշխատակիցներին ներգրավում է ՏՏ ինդուստրիայից: Գերատեսչությունը ակտիվ գովազդային արշավ է մեկնարկել, որտեղ Բունդեսվերը ներկայացվում է որպես կիբերանվտանգության ոլորտի մասնագետների աշխատանքի ժամանակակից եւ գրավիչ վայր: