Ավստրալիան Մերձավոր Արեւելքի երկրներից ավիաչվերթներում անվտանգության ստուգումները կուժեղացնի: Այս մասին հայտնում է Independent-ը:

Անվտանգության նոր միջոցառումները նման կլինեն ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում ընդունվածներին, սակայն չեն ներառի օդանավի սրահում էլեկտրոնային սարքերի օգտագործման արգելքը:

Պայթուցիկ սարքերի առկայության ստուգումները կիրականացվեն պատահականորեն ընտրված ուղեւորների եւ նրանց ուղեբեռի համար: Անվտանգության միջոցառումների մեջ կարող են մտնել նաեւ ուղեւորների էլեկտրոնային սարքերի ստուգումները:

Անվտանգության ուժեղացված միջոցառումները կվերաբերեն Դոհայից, Աբու Դաբիից եւ Դուբայից Ավստրալիա ժամանող ուղեւորներին: Անվտանգության նոր ուղեցույցները կգործեն ավստրալական Qantas եւ մերձավորարեւելյան Etihad, Emirates եւ Qatar Airways ավիաընկերությունների համար: