Ferrari F430 ավտոմեքենան, որը մինչ այդ պատկանում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ԱՄՆ-ի աճուրդում վաճառել են 270 հազար դոլարով։ Մեքենայի նոր սեփականատիրոջ անունը չեն հայտնում, փոխանցում է «Ֆրանս փրեսը»։
Թրամփը Ferrari F430 մեքենան գնել էր 2007-ին իր անձնական գործածման համար։ Չորս տարի հետո նա վաճառել էր մեքենան։
Աճուրդի ներկայացուցիչը հայտնել է, որ եթե այդ մոդելի նախկին սեփականատերը հայտնի անձնավորություն չլիներ, այն կարող էր վաճառվել 125-175 հազար դոլարով։




























