Իրաքը մինչեւ 2017-ի վերջ նավթի ամենօրյա արդյունահանումը կհասցնի 5 մլն բարելի, հայտնել է Իրաքի նավթի նախարար Ջաբար ալ Լաիբին, փոխանցում է Associated Press–ը։

 Հիմա նավթի ամենօրյա արդյունահանումը Իրաքում կազմում է 4․4 մլն բարել։ Նախարարի խոսքով, արդյունահանման ավելացումը անհրաժեշտ է, որպեսզի լրացուցիչ ֆինանսավորում ստացվի տնտեսական ցուցանիշների բարելավման համար։

Ավելի վաղ նախարարը հայտնել էր, որ երկիրը 100տոկոսով կատարում է նավթի արդյունահանման իր քվոտան։
Իրաքը ՕՊԵԿ-ում նավթի երկրորդ արդյունահանողն է ՝ Սաուդյան Արաբիայից հետո։