Ճապոնիայի կայսր Ակիխիտոն ու նրա կինը՝ Միտիկոն կարճատեւ հեռացել են Տոկիոյի կենտրոնում գտնվող պալատից ու չծրագրված զբոսանք կատարել դրա սահմաններից դուրս, որպեսզի հիանան ծաղկած սակուրայով։ Asahi Shimbun -ի փոխանցմամբ, նրանք դրանով բավականին զարմացրել ու ուրախացրել են անցորդներին։
Կայսերական զույգը ձեռք ձեռքի տված, թիկնապահների ուղեկցությամբ, մոտ 10 րոպե զբոսնել է, հիանալով նուրբ ծաղիկներով։
Նրանք միանգամից գրավել են անցորդների ուշադրությունը, որոնք մշտապես հերթապահում են պալատի մոտ։ Ոմանց նույնիսկ հաջողվել է լուսանկարել կայսերն ու նրա տիկնոջը։ Կայսր Ակիխիտոն ողջունել է հավաքվածներին, այնուհետեւ հրաժեշտ տվել ու կնոջ հետ վերադարձել պալատ։
Առավոտյան զբոսանքը Ակիխիտոյի ու Միտիկոյի ամենօրյա ավանդույթն է, որից սկսվում է նրանց օրը։ Սովորաբար նրանք զբոսնում են պալատի տարածքում ու հազվադեպ են դուրս գալիս դրա սահմաններից։
Ապիլի 2-ին նրանք այդ կարգը խախտելու հրաշալի առիթ ունեին՝ մի քանի օրվա անձրեւներից հետո վերջապես եղանակները տաքացել են։ Բացի դրանից Տոկիոյում սակուրան արդեն սկսել է ծաղկել ու բոլորն էլ ձգտում են զբոսնել փողոցներում ու հիանալ բալենու վարդագույն ու սպիտակ ծաղիկների անուշաբուրությամբ։


























