Իսրայելցի զինվորականներին է փոխանցվել «Կախարդական փայտիկ» միջին շառավղի գործողության ՀՀՊ համակարգը։ Արարողությանը ներկա էին վարչապետ Բինյամին Նեթանյահուն, պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը, գլխավոր շտաբի ղեկավար Գադի Այզենկոտը, ՌՕՈՒ հրամանատար, գեներալ- լեյտենանտ Ամիր Էշելը, ՀՕՊ հրամանատար գեներալ մայոր Ցվիկ Հայմովիչը, հայտնում է Newsru-Israel–ը։

Համակարգը իսրայելական հակահրթիռային պաշտպանության համակարգի միջին էշելոնի բաղկացուցիչն է։

Ավելի վաղ Նեթանյահուն դա կոչել էր «կարեւոր նորություն բոլոր իսրայելցիների համար»։ «Իսրայելի բոլոր քաղաքացիները Գազայում վերջին գործողության ընթացքում համոզվել են մոտ շառավղի գործողության հրթիռների դեմ «Երկաթե գմբեթ» համակարգի արդյունավետության մեջ։ Մենք մշակել ենք նաեւ «Հեց»համակարգը, որը նախատեսված է հեռավոր գործողության բալիստիկ հրթիռների խոցման համար։ «Կախարդական փայտիկը» միջին շառավղի գործողության համակարգ է, որը հսկայական նշանակություն ունի Իսրայելի անվտանգության համար»,- հայտնել է Իսրայելի վարչապետը։