Վարշավան շարունակում է շահարկել Տու-154 նախագահական օդանավի վթարի ողբերգությունը քաղաքական հաշիվներ պարզելու նպատակով, ընդ որում հետաքննությունը ցույց է տվել, որ ռուս դիսպետչերները այդ վթարի հարցում մեղավորություն չունեն ու լեհական կողմը այդ մասին հոյակապ գիտի, ասել են ԱԳՆ-ից։
«Ըստ էության մեզ համար որեւէ նոր բան չի հնչել։ Խոսքը ընդամենը լեհական իշխանությունների հայտնի գծի խստացման մասին է, նրանք ի սկզբանե փորձում էին գոնե մասամբ պատասխանատվությունը բարդել ռուս մասնագետների վրա, իսկ հիմա ձգտում են անհիմն ձեւով նրանց վերագրել ինչ-որ չար միտումնավորություն»,- ասել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Լեհաստանի Գլխավոր դատախազության հայտարարությունն այն մասին, որ Սմոլենսկի մոտ 2010-ի ապրիլին տեղի ունեցած ավիավթարի հարցում մեղավոր են եղել ռուս դիսպետչերները, որոնց մեղադրում են միտումնավոր գործողությունների մեջ։
Զախարովան հավելել է, որ «չնայած իրավիճակի ամբողջ թափանցիկությանը՝ լեհական իշխանությունները շարունակում են այդ ողբերգությունը օգտագործել քաղաքական հաշիվներ պարզելու համար»։


























