Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն նորից հայտնել է, որ պատրաստ է անձամբ սպանել թմրադեղեր վաճառողներին։ Reuters-ի փոխանցմամբ, ելույթ ունենալով դպրոցականների առջեւ, Դուտերտեն նշել է, որ ինքն առանց վարանելու կսպանի, որպեսզի նրանց պաշտպանի թմրադեղերից։
Նախագահը նաեւ դպրոցականներին կոչ է արել ծառայել բանակում, հայտնելով որ մտադիր է համալսարաններում վերականգնել ռազմական պատրաստվածության դասաժամերը, որպեսզի ապագա սերունդներին կարգապահություն ներարկի։ «Ինձ զինվորներ են պետք, ինձ բոյսկաութներ են պետք։ Ո՞վ է ուզում դառնալ զինվոր,- հարցրել է նա,- Ես հույս ունեմ, որ դուք պատրաստ եք։ Սիրեք ձեր երկիրը»։
Նախագահի խոսքով ֆիլիպինները չափից ազատական երկիր էդարձել, քանի որ երիտասարդությունը հրաժարվում է ռազմական պատրաստվածության դասընթացներից՝ հրապուրվելով ոգելից խմիչքով, փողոցային վեճերով ու թմրադեղերով։


























