Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության իրավական հանձնախումբը՝ Արամ Ա կաթողիկոսի հանձնարարությամբ, դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանին՝ կոչ անելով արագացնել Սիսի Կաթողիկոսարանի վերադարձի հարցով դատաքննությունը։

Պահանջում նաեւ նշված է՝ 2016թ. դեկտեմբերի 7-ին ներկայացվա ծ դատական թղթածրարը Թուրքիայիյ դատարանին չհղել, նկատի ունենալով՝ Թուրքիայի ներքին անորոշ վիճակը, դատական-իրավական օրենքների խախտումը, դատավորների եւ փաստաբանների նկատմամբ ապօրինի վերաբերմունքը եւ, ընդհանրապես բռնատիրական կացությունը։ «Արդարեւ, մտահոգիչ կացություն է, որի մասին ԵԽ Մադուր իրավունքների հանձնակատարը փետրվարի 15-ին, Վենետիկի հանձնաժողովը մարտի 13-ին, ինչպես նաեւ բազում երկրներ եւ կազմակերպություններ հայտնել են իրենց մտահոգությունները»,- ասվումէ  նամակում։