Ռուսաստանը 750-800 մլն դոլարի չափով վերաֆինասնավորելու է Բելառուսի վարկային պարտավորությունները, հայտնել է Բելառուսի առաջին փոխվարչապետ Վասիլի Մատյուշեւսկին, փոխանցում է «Սպուտնիկ Բելառուսը»։

Բելառուսի ո ւ Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի ու Վլադիմիր Պուտինի հանդիպման ընթացքում ձեռք էր բերվել սկզբունքային որոշում՝ ընթացիկ տարում Բելառուսի վարկային պարտավորությունների վերաֆինանսավորման մասին։

«Խոսքը այն պարտքերի վերաֆինանսավորման մասին էր, որոնք մեզ մոտ ձեւավորվել են մեր երկկողմանի օրակարգի շրջանակում։ Այս հարցը անցած տարի էլ է դիտարկվել ու հիմա մենք վերադարձել ենք դրան ու գտել սկզբունքային հնարավոր լուծում»,- պարզաբանել է Մատյուշեւսկին։

Նա ճշգրտել է, որ վերաֆինանսավորվելու են ռուսական վարկերով պարտավորությունները, որոնք Բելառուսը պետք է կատարի ընթացիկ տարվա մեջ։ Այդ գումարը կազմում է 750-800 մլն դոլար, հաշվի առնելով մայր գումարը ու տոկոսները։ Առաջին փոխվարչապետի խոսքով, այդ վերաֆինանսավորումն իրականացնելու համար պետք է բյուջեի մեջ փոփոխություններ արվեն, համապատասխան աշխատանքն իրականացվելու է ֆինանսների նախարարության ո ւ խորհրդարանի մակարդակի վրա, հավելել է նա։