Իրաքի Քիրքուկ նահանգի խորհրդարանը որոշում է կայացրել տվյալ նահանգում հանրաքվե անցկացնելու մասին, որով որոշվելու է Քրդական ինքնավար շրջանի կազմ մտնելու հարցը, հայտնում է «ՍԻնհուան»։

 Քիրքուկի խորհրդարանի պատգամավոր Ալմաս Ֆադիլը հայտնել է, որ «Քրդական ինքնավար շրջանի կազմ նահանգի մտնելու մասին հանրաքվեի անցկացման որոշումը կայացվել է ձայների մեծամասնությամբ»։

Հանրաքվե անցկացնելու մասին որոշմանը կողմ է քվեարկել խորհրդարանի նիստին ներկա գտնվող 41 պատգամավորներից 26-ը ։