Վենեսուելայի ոստիկանությունը արցունքաբեր գազ ու ջրանետ սարքեր է կիրառել երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ բողոքի ակցիան ցրելու համար, հայտնում է Reuters–ը։

Անվտանգության ուժերի ու ցուցարարների միջեւ բախումները սկսվել են այն բանից հետո, երբ իշխանությունները փակել են Կարակասում Վենեսուելայի հրապարակը, որտեղ պետք է կայանար ընդդիմության հանրահավաքը։ Որոշ ցուցարարներ ոստիկանների վրա շշեր ու քարեր են նետել։

Միաժամանակ Կարակասում անցել է նաեւ Մադուրոյի կողմնակիցների հանրահավաքը։