Bonhams աճուրդի տանը վաճառքի է դրվելու ֆրանսիական Bugatti ընկերության եզակի մեքենան։ Որպես լոտ սակարկություններում կհայտնվի Bugatti Type 49 Roadster ավելի հասանելի մոդելը, որը թողարկվել է 1932-ին, հայտնում է Pokatim պորտալը։
Bugatti Type 49 Roadster էքսկլյուզիվ ավտոմեքենայի նախագիծը մշակել է անցած դարի հանրահայտ դիզայներ Անրի Լեբաուրդետը։ Մոդելը օրիգինալ համարանիշ է ստացել, անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական կոմպլեկտ, իսկ վերջերս այն նաեւ ամբողջովին վերանորոգվել է՝ թարմացվել է թե արտաքին տեսքը, թե տեխնիկական սարքավորվածությունը։
1932-ին արտադրված Bugatti Type 49 Roadster եզակի մեքենան աճուրդի է դրվելու Գրինվիչում։ Փորձագետները համարում են որ դրա համար հնարավոր է ստանալ վեցնիշ գումար, բայց ամենայն հավանականությամբ դասական մեքենայի գինը կգերազանցի 1 մլն դոլարը։ Bugatti ընկերության եւս մեկ մեքենա՝ 1938-ի արտադրված Bugatti Type 49 Roadster-ը վաճառվել է 2017-ի սկզբին 852․5 հազար դոլարով։




























