Թուրքիայի ընդդիմադիր Cumhuriyet (Ջումհուրիյեթ) պարբերականի աշխատակիցների դեմ հետաքննության շրջանակներում ձերբակալել են պարբերականի առաքիչներից մեկին։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ պարբերականի առաքիչներից Յավուզ Յաքըշանը ձերբակալվել է տան մեջ ու տեղափոխվել ոստիկանություն։

Ձերբակալության ժամանակ ոստիկանները ոչինչ չեն հայտնել։