«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում այսօր` ապրիլի 5-ին, մահացել է դատապարտյալ Հրաչյա Գեւորգյանը:

Հրաչյա Գևորգյանը անազատության մեջ էր գտնվում 2011 թվականից և ՔԿՀ-ում գտնվելու ժամանակ ձեռք էր բերել  բազմաթիվ հիվանդություններ, այդ թվում՝ «պարկինսոնի» հիվանդություն: Նշենք, որ Գևորգյանը տեղաշարժվում էր սայլակով:

Իրավապաշտպանները բազմիցս ահազանգել են նրա նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին, Գեւորգյանը տեւական ժամանակ հացադուլ էր արել, կարել էր բերանը՝ դժգոհելով իր նկատմամբ վերաբերմունքի դեմ։ Նա նաեւ հայտարարել էր, թե ՔԿՀ-ում կոռուպցիոն շղթա է գործում։