«Հյուսիսային հոսք 2» նախագծի օպերատոր Nord Stream 2 AG –ը հայտ է ներկայացրել Գերմանիային՝ նախագծի շինարարության իրականացման թույլատվություն ստանալու համար , հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ընկերության հաղորդագրությունը։

Նախագծի վերաբերյալ ամբողջական փաստաթղթերը լայն հասարակությանը հասանելի կլինեն մինչեւ 2017-ի մայիսի 17-ը։

«Փաստաթղթերի հրապարակումը ազդարարում է հանրային խոհրդակցությունների փուլի մեկնարկը, որը գազատարի շինարարության թույլատվության տրամադրման գործընթացի առանցքային բաղադրիչն է»,- ասել է Nord Stream 2 AG –ի մենեջեր Ենս Լանգեն

«Հյուսիսային հոսք-2»գազատարը ենթադրում է տարեկան 55 մլրդ խորանարդ մետր գազ ընդհանուր թողունակությամբ երկու ճյուղերի շինարարություն Ռուսաստանից Բալթյան ծովով մինչեւ Գերմանիա։ Նոր գազատարը կառուցվելու է «Հյուսիսային հոսք»-ի կողքին։ Այդ նախագծի իրականացման համար ստեղծվել է Nord Stream 2 AG ընկերությունը։