Երկու եղբայրների միջեւ վիճաբանություն է սկսվել, որի արդյունքում նրանցից մեկը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: Այս մասին այսօր` ապրիլի 6-ին, NEWS.am-ին հայտնեցին բժշկական կենտրոնից:

1979 թվականին ծնված Աշոտ Թ.-ն այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը գնահատվում է ծանր:

Եղբայրներից մեկը եղել է ալկոհոլի ազդեցության տակ: