Կանադայի ու Մեծ Բրիտանիայի գիտնականները հանգել են այն եզրակացության, որ մայա քաղաքակրթության ներկայացուցիչները չեն դիմացել բնական պայմանների կտրուկ փոփոխությանը ու դրա համար էլ զոհվել են, հայտնում է Oane–ը։
Բրիտանացի ու կանադացի գիտնականները վերծանել են ժայռերի վրայի հին գրությունները ու վերլուծել կլիմայի տատանումները մայա քաղաքակրթության գոյության ժամանակ։
Նրանք հանգել են այն եզրակացության, որ մայա քաղաքակրթությունը անհետացել է, որովհետեւ բնական պայմաններն են կտրուկ փոխվել։ Կտրուկ տաքացումը հանգեցրել է երաշտի, մարդիկ մի քանի տարի բերք չեն ունեցել, սկսվել է սով, որն էլ պատերազմների պատճառ է դարձել։ Այդ ամենը նպաստել է քաղաքակրթության անհետացմանը, իսկ նրանց բոլոր գիտելիքներն ու գիտական ձեռքբերումները մոռացության են մատնվել։



























