Սուպերքարերի շվեդական արտադրող Koenigsegg –ը ու Qoros չինական ընկերությունը մշակել են չորստեղանոց էլեկտրոքարի կոնցեպտ։ Նորույթի պրեմիերան, որը ստացել է Super EV անվանումը, կկայանա Շանհայում ավոշոուի ժամանակ։
Motor-ի փոխանցմամբ, նորույթի կոնստրուկցիայում լայնորեն գործածված է կարբոնը, այն կարող է տեղից 100 կմ /ժ արագություն բացել երեք վայրկյանում։ Ընթացքի առավելագույն հնարավորությունը հասնում է 500 կմ-ի։
Կոնցեպտի մասին այլ մանրամասներ դեռ հայտնի չեն, հրապարակված թիզերներում կարելի է նկատել միայն դռների բացման արտասովոր մեխանիզմը։






























