Aston Martin ընկերությունը Հարավային Ուեսում նոր գործարան է բացել, որտեղ կթողարկվի DBX քրոսովերը, հաղորդում է Autocar-ը։
Բրիտանական ավտոարտադրողի նոր գործարանը կգտնվի Արքայական ռազմաօդային ուժերի (RAF) նախկին բազայում։
Սենթ Աթան վայրում կաշխատեն 750 աշխատակիցներ։ Նրանց մի մասն արդեն զբաղվում է Aston Martin DB11 նոր կուպեն հավաքելով։
Սենթ Աթանում արդեն կառուցված են հյուրերին ընդունելու գոտիներ, վարչական ու կառավարչական գրասենյակներ եւ ռեստորան՝ աշխատակիցների համար։ Ներդրումների ընդհանուր ծավալը գնահատվում է 240 մլն եվրո։
Նախատեսվում է, որ առաջին Aston Martin DBX-երը կթողարկվեն 2019-ին, իսկ ապրանքանիշի համար դեբյուտային քրոսովերի վաճառքը կսկսվի 2020-ին։




























